2012թ-ին ստացվել է 65 արդյունաբերական սեփականության հայտ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունը 2012թ-ի առաջին եռամսյակի ընթացքում ստացել է 65 արդյունաբերական սեփականության հայտ: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը:
«2011թ-ի ընթացքում ստացել ենք 140 գյուտի հայտ, որոնցից արտոնագրեր տրվել են 112-ին: Օգտակար մոդելի հայտերը 48 են, սակայն արտոնագիր տրվել է 36-ին, իսկ արդյունաբերական նմուշի հայտերը եղել են 28-ը, որոնցից 24-ի դեպքում արտոնագիր է տրվել»,- ասաց նա:
Անդրանիկ Խաչիկյանը նշեց, որ հիմնականում գործակալությունը ստանում է հայտեր շինարարությանը վերաբերող սարքերի, առողջապահության խնդիրների լուծմանն ուղղված դետալների վերբերյալ: Նա նաև նշեց, որ քիչ չեն տեխնիկական ֆիզիկայի և քիմիայի ոլորտի գյուտերը
Նշենք, որ Հայաստանում արդյունաբերական սեփականությունը գրանցելու համար ֆիզիկական անձին անհրաժեշտ է 8750 դրամ, իսկ իրավաբանական անձին՝ 15000 դրամ:










