Apple-ը Microsoft-ից 10 տարի հետ է. Կասպերսկի

15:13 • 27.04.12

Լոնդոնում անցկացված Info Security համաժողովում Եվգենի Կասպերսկին հայտարարել է, որ ծրագրային ապահովման անվտանգության առումով Apple ընկերությունը Microsoft-ից հետ է 10-12 տարով, հայտնում է Mixnews-ը: Հանրահայտ հակավիրուսի հիմնադրի խոսքով` «խնձորային» ընկերությունն իր մրցակից Microsoft-ից դեռ սովորելու տեղ ունի, քանի որ այն մեծ աշխատանք է տարել իր ծրագրային ապահովության ուղղությամբ:

 

Կասպերսկին նշել է, որ կիբերհանցագործներին վերջին ժամանակներում սկսել է հետաքրքրել Mac պլատֆորմը և զգուշացրել է Apple-ին` արագորեն փոխել ծրագրային ապահովման նորացման սկզբունքները: «Կասպերսկիի լաբորատորիա»-ի հիմնադիրը նաև խորհուրդ է տվել Թիմ Կուկի ղեկավարած ընկերությանն ավելի շատ ներդրումներ անել անվտանգության համակարգում:

 

Mac OS-ի խոցելիության թեման արդիական դարձավ, երբ աշխարհով մեկ տարածվեց Flashback-ի տրոյանհամաճարակը, որը վարակեց մոտ 600 հազ համակարգիչ:

 

Apple-ը վերջին ժամանակներում, այնուամենայնիվ, որոշեց հաքերների դեմ միջոցներ ձեռնարկել: Mac OS X –ի վերջին երկու տարբերակներում ընկերությունն ավելացրել է XProtec վնասատու ծրագրերի ծրիչը (сканер): Այն կարողանում է հայտնաբերել վիրուսներն ու ուղարկել դրանք «կարանտինի»: Ընկերությունը մտադիր է ստեղծել App Store-ից ծրագրերի անվտանգության նոր կանոններ` օգտատերերի «ֆայլերը» հնարավոր վտանգներից պաշտպանելու համար:

Apple-ը Microsoft-ից 10 տարի հետ է. Կասպերսկի