Մարդը կյանքում միջինում 4 անգամ է սիրահարվում. հետազոտություն

18:21 • 27.04.12

Երբ որևէ մեկը տառապում է անպատասխան սիրուց, նրան հաճախ քաջալերելու համար ասում են.«նա չլինի,ուրիշը կլինի»:

 

Սակայն բրիտանացի գիտնականները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ մարդն ամուսնանալու և երջանիկ ընտանիք կազմելու անսահմանափակ հնարավորություններ չունի, քանի որ կյանքի ընթացքում միջինը 4 անգամ է սիրահարվում, գրում է Daily Mail-ը:

 

Գիտնականները հարցում են անցկացրել 2 հազար մարդկանց շրջանում` նրանց սիրային հարբերությունների վերաբերյալ:

 

Մարդկանց 33%-ին է միայն հաջողվում ընտանիք կազմել իրենց առաջին սիրո հետ: Յուրաքանչուր 10 մարդուց 4-ը ավելի «հաջող տարբերակի» ակնկալիք ունեն, իսկ 61%-ը ափսոսում են իրենց կյանքի սերը կորցնելու համար:

 

Հարցվածների 41%-ը ընդունել է, որ բազմաթիվ անգամներ սիրահարվել է իրենց ոչ համապատասխան մարդկանց, իսկ 1/3 մասը նշել է, որ միաժամանակ 5 և ավելի մարդկանց են սիրահարված եղել: Մասնակիցների 20%-ն էլ հայտնել են, որ սիրահարվել են իրենց լավագույն ընկերոջը, անծանոթին և նույնիսկ ընկերների ծնողներից մեկին:

Մարդը կյանքում միջինում 4 անգամ է սիրահարվում. հետազոտություն