Volvo ընկերությունը փրկարար պատուհաններ է ստեղծել (տեսանյութ)
Շվեդական Volvo ավտոընկերությունը, որը հայտնի է իր կյանք փրկող տեխնոլոգիաներով, այս անգամ նույնպես անվտանգության նորարարական համակարգ է ներկայացրել, որը կոչվում է Rescue and Escape Guidance System (REGS), հաղորդում է Finamauto.ru կայքը:
REGS համակարգը ներառում է մեքենայի դռան մեջ տեղակայված տվիչներ, որոնք գործում են, երբ մեքենան ջուրն է ընկնում և սկսում ընկղմվել: Այդ ժամանակ գործում է պատուհանները կոտրող համակարգը, որը հնարավորություն է տալիս, մինչև մեքենան ջրի տակ անցնելը ներսում գտնվողներին դուրս գալ:
Նոր տեխնոլոգիայով արդեն հետաքրքրված է Նիդերլանդների կառավարությունը, որտեղ անցյալ տարի 750 ավտոմեքենա է ջրի տակ անցել և 50 մարդ զոհվել է, այն պատճառով, որ չի կարողացել կոտրել ջրասույզ մեքենայի ապակիները և դուրս գալ:
Volvo հույս ունի հասնել այն բանին, որ իր բազմաթիվ անվտանգության համակարգերի շնորհիվ 2020 թ. արդեն ոչ ոք չի զոհվի այդ մակնիշի ավտոմեքենաներում:










