Համակարգչային խաղը մեքսիկացիներին կսովորեցնի, թե ինչպես են կեղծում ընտրությունները
Մեքսիակյի նախագահական ընտրությունների նախաշեմին տեղական Innox ընկերությունը մշակել է «Նախընտրական պատերազմներ» խաղը, որը սովորեցնում է ընտրության արդյունքերի կեղծման 33 «համեմատաբար ազնիվ միջոցներ»:
Ինչպես տեղեկացնում է «Բի-Բի-Սի» գործակալությունը, այն նաև սովորցնում է բացահայտել ընտրակեղծողներին:
Նոր խաղը հակասական արձագանք է առաջացրել օգտատերերի շրջանում. որոշ ծրագրավորողներ նշել են, որ այն կնպաստի հասարակությունում իրավական նիհիլիզմի աճին և կհանգեցնի օրենքի նկատմամբ հարգանքի բացակայության:
Ընկերության ներկայացուցիչները արդարանում են՝ ասելով, որ իրենք պարզապես ուզում էին ցույց տալ ընտրության արդյունքների վրա ազդելու մի քանի միջոցներ, որոնք արդեն փորձարկված էին նախորդ ընտրությունների ընթացքում:
Խաղը նախատեսված է բջջային հեռախոսների համար:
Մեքսիկական իրականությունը փաստում է, որ ընտրությունների արդյունքների կեղծման ամենահայտնի միջոցներն են՝ «հղի քվեատուփը» (նախապես լրացված մեծ քանակությամբ քվեաթերթիկների ), «կարուսելը», «կարկանդակները» («ճիշտ» ձայն տալու համար անձին անվճար կերակրում են), «խելագար մուկը» (երբ ընտրատեղամասի հասցեն հանկարծակի փոխվում է՝ առանց ընտրողներին զգուշացնելու):










