Թուրքական կառավարական 20-ից ավելի կայքեր հարձակման են ենթարկվել
Ստամբուլ և Անկարա քաղաքներում երեկ անջատվել է ինտերնետը, ապա, մոտ երկու ժամ տևած ընդհատումից հետո պարզվել է, որ REDHACK հակերների խումբը Anonymous, DGvirus, Anarchycrew խմբերի աջակցությամբ, կոտրել է Թուրքիայի կառավարական բազմաթիվ կայքեր:
Չեն գործել Թուրքիայի արդարադատության նախարարության, Ոստիկանության և աշտոնական ևս 20 կայքեր:
Twitter-ի միջոցով REDHACK խմբի անդամները հարցազրույց են տվել թուրքական «Taraf» օրաթերթին և ասել, որ հարձակումը մայիսի 1-ի առիթով նվիրվում է աշխատավորներինն։
Նրանք հավաստիացրել են, որ իրենց նախաձեռնությունը ողջունել են բազմաթիվ թուրքեր և քրդեր, ովքեր իրենց
հաղորդագրություններ են ուղարկել և շնորհակալություն հայտնել` թուրքական կառավարությանը պատժելու համար:
«Մենք չենք վախենում ո՛չ մեզ հետապնդող Ինտերպոլից, ո՛չ Թուրքիայի անվտանգությունից, ո՛չ էլ ահաբեկչության դեմ
վարչությունից: Այս երկրի փրկության համար խիզախ մարդիկ են պետք, ովքեր, ինչու չէ, պատրաստ են
անգամ բանտ նստել: Մենք պատրաստ ենք նաև դրան»,- ասել են նրանք:










