Բրազիլացի աստղագետները հայտնաբերել են Արեգակի զույգին
Բրազիլացի աստղագետները հայտնաբերել, որ Երկրից մոտ 200 լուսային տարի հեռավորության վրա կա Արեգակի գրեթե կատարյալ կրկնօրինակը:
Հայտնաբերված աստղը ունի նույն զանգվածը, ջերմաստիճանը և քիմիական կազմը, ինչ և Արեգակը: Նոր աստղը ստացել է HP 56948 անվանումը:
Սան Պաուլոյի համալսարանի աստղագետ Խորխե Մելենդեզայի խոսքով՝ նոր հայտնաբերված աստղը համարվում է Արեգակին առավել նման օբյեկտը՝ այն բոլոր օբյեկտներից, որոնք երբևիցե հայտաբերվել են Ծիր Կաթինում։
Այժմ գիտնականները պետք է պատասխանեն այն հարցին, թե արդյոք Արեգակի զույգի շուրջ գոյություն ունի մեր մոլորակային համակարգի նման այլ համակարգ, թե ոչ:










