Ճապոնիայում լոգանքից 3 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան ավտոպատահարներից
Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ծագող արևի երկրում լոգանք ընդունելիս տարեկան 3 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան ավտոպատահարների արդյունքում, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Հետազոտողները պարզել են, որ ամեն տարի Ճապոնիայում լոգանքի ժամանակ մահանում է մոտ 14 հազ մարդ: Զեկույցում նշվում է, որ նույն ժամանակահատվածում ավտոպատահարի զոհ է դառնում միջինը 4500 մարդ:
Ինչպես նշել են Առողջապահության նախարարությունից` հետազոտությունն իրականացվել է այն բանից հետո, երբ մասնագետները նկատել են, որ լոգանքի ժամանակ մահացությունների թիվն անչափ մեծ է:
Գիտնականների կարծիքով` լոգանքի ժամանակ մահացության մեծ թիվը պայմանավորված է Ճապոնացիների` լոգանքի հանդեպ ունեցած ավանդական մոտեցմամբ:
Մասնավորապես, ճապոնացիների համար լոգանքը ծիսակարգ է, նրանք շատ են սիրում երկար ժամանակ անցկացնել է լոգարանում, ինչն «առաջին հեթին հանգստության և ներդաշնակության հասնելու ցանկությունից է բխում»:
Այդուհանդերձ, հենց լոգարանում երկար ժամանակ անցկացնելն է մարդկանց սրտի կաթվածից մահացության հասցնում:










