Իրանը թշնամու հրթիռները շեղելու համակարգ է ստեղծում

14:44 • 30.04.12

Իրանն անխոցելի կլինի յուրաքանչյուր հրթիռային հարձակման համար` շնորհիվ իր կողմից ստեղծվող թշնամու հրթիռները ետ ուղարկելու համակարգի: Այս մասին JameJam թերթին տված հարցազրույցում ասել է Հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ-Անբիա» բազայի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին:


«Թշնամական հրթիռների Շեղման համակարգի ստեղծման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Հենց այս այն ավարտվի, Իրանի Հակաօդային պաշտպանությունն ամբողջական հսկողության տակ կառնի երկրի օդային տարածքը»,- ասել է նա:


Էսմայիլիի խոսքով` թշնամու արձակած յուրաքանչյուր հրթիռ այս համակարգով կշեղվի այնպես, որ այն կորցնի կողմնորոշվելու ունակությունը: