Լոնդոնի սերմնահեղուկի բանկի սխալի պատճառով զույգը այլ ռասայի երեխա է ունեցել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում բնակվող զույգերից մեկը դատի է տվել երկրի IVF սերմնահեղուկի ամենախոշոր բանկին, այն բանից հետո, երբ իրենց ընտանիքի նոր անդամի մաշկի գույնը զգալիորեն տարբերվել է, տեղեկացնում է «Ֆոքս Նյուզ»-ը:
Ընտանիքի փաստաբանի հավաստամամբ` ամուսիններն անչափ հիասթափված են, քանի որ նրանք ցանկացել են, որ իրենց երկրորդ երեխան լինի նույն դոնորից, որից առաջինն է:
«Երեխայի ապագան վտանգված է, երեխայի համար սա կարող է իսկապես աղետալի լինել»,- ասել է փաստաբանը:
Նշվում է, որ IVF Սերմնահեղուկի բանկի շնորհիվ տարեկան ավելի քան 13 հազ երեխա է ծնվում Լոնդոնում և նմանատիպ վրիպուները շատ հազվագյուտ բնույթ են ունեն:










