Գյուղաբնակները քաղաքաբնակներից ավելի սիրառատ են. հետազոտություն
Բրիտանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ գյուղում բնակվող մարդիկ ի տարբերություն քաղաքաբնակների, իրենց կյանքի սերը գտնելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, գրում է Daily Mail-ը:
Գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությանը մասնակցել են գյուղերում և քաղաքներում բնակվող 2 հազար մարդ: Պարզվել է, որ գյուղաբնակների 77%-ը գտել է իր կյանքի մեծագույն սերը, ի տարբերություն քաղաքաբանակների 45%-ի: Բացի այդ, սիրային և ընտանեկան փոխհարաբերությունները գյուղերում ավելի ամուր են և 2 անգամ երկարատև, քանի որ զույգերն այստեղ ավելի հավատարիմ են իրար և միասին երկար ժամանակ են անցկացնում:
Գյուղի մաքուր օդը և առողջ սնունդը նպաստում է մարդկանց ավելի հանգիստ և հավասարակշռված դառնալուն, ինչն էլ խթանում է զույգերի միջև փոխհարաբերությունների բարելավումը:
Գյուղաբնակների 61%-ի սիրային փոխհարաբերությունները 3 տասնամյակից ավել են տևում, իսկ քաղաքաբնակների մոտ այդ ցուցանիշն անհամեմատ ցածր է`23%: Գյուղաբնակների 51%-ը ամեն օր պարտադիր իրենց զուգնկերոջը սիրո խոստովանություն է անում, իսկ քաղաքաբնակների միայն 21%-ն է այդպես վարվում:
Հաշվի առնելով այս փաստերը`գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ շրջակա միջավայրը ուղիղ կապ ունի սիրային հարբերությունների հետ:










