Չինաստանը ներկայացրել է իր նոր հիմնական մարտական տանկ VT-2-ը

23:57 • 30.04.12

Չինական NORINCO ընկերությունը DSA 2012 ցուցահանդեսին ներկայացրել է իր նոր հիմնական մարտական տանկ VT-2-ը, որը ստեղծված է չինա-պակիստանյան համատեղ MBT-2000-ի հիման վրա, հաղորդում է Taringa պարբերականը:

 

Հեռանկարային զինատեսակը, որը VT-1 և VT-1A դասի տանկերի հետագա կատարելագործումն է, ցուցահանդեսին ներկայացված էր մոդելի տեսքով: Դեռևս անհայտ է, թե նոր տանկի գնման համար իրնչ պատվերներ են ներկայացվել:

 

Չինական հեռանկարային տանկի տեխնիկական բնութագրերի մեծ մասը դեռ գաղտնի է: VT-2-ը համալրված է 800 ձիաուժ հզորությամբ տուրբոներմղման համակարգով դիզելային շարժիչով, սակայն հնարավոր է նաև 1,500 ձիաուժ հզորությամբ շարժիչի տեղադրում:
 

Մեխանիկական փոխանցումատուփ ունի տանկը, սակայն հնարավոր է նաև ավտոմատ փոխանցումատուփի տեղադրում:


Երկու հարթության մեջ կայունացված 125մմ տրամաչափի և ավտոմատ լիցքավորմամբ թնդանոթ կունենա:


Բացի այդ,  VT-2-ը կհամալրվի հեռակառավարվող գնդացրով, կոմպոզիտային զրահապատում կունենա: Տանկի վրա կայունացվող տեսապատկերով կրակի կառավարման համակարգով է տեղադրվում, ինֆրակարմիր տեսախցիկով և լազերային հեռափաչով:

Տանկի գինը հասնում է 5 մլն ԱՄՆ դոլարի: