Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել արյան անալիզի միջոցով

14:14 • 01.05.12

Բրիտանացի գիտնականները առաջընթաց են արձանագրել կանանց կրծքագեղձի քաղցկեղի վտանգի` արյան անալիզի միջոցով ախտորոշման թեստի մշակման մեջ:

 

Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները բացահայտել են քաղցկեղի և լեյկոցիտների (արյան սպիտակ գնդիկների) փոփոխությունների միջև առկա կապը:

 

Այն կանայք, ում արյան սպիտակ գնդիկները ենթարկված են գենետիկական փոփոխությունների, ունեն կրծքագեղձի քաղցկեղի երկու անգամ ավելի բարձր հավանականություն:

 

Գիտնականները համոզված են, որ կանանց արյան բջիջներում տեղի ունեցած այս փոփոխությունների վաղաժամ ախտոորոշումը կարող է ստիպել նրանց փոխել իրենց կենսակերպը և մեծացնել հիվանդությունը հաղթահարելու հավանականությունը:

 

Մասնագետների պնդմամբ՝ նոր փորձարկված թեստը կարող է կիրառվել 5-10 տարի հետո:

Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել արյան անալիզի միջոցով