Երկար քունը նպաստում է քաշի նվազեցմանը
Նոր ուսումնասիրության համաձայն՝ երկարատև քունը կարող է օգնել պայքարել գիրության նկատմամբ գենետիկական հակվածության դեմ:
«Որքան քիչ եք քնում, այնքան շատ են ձեր գեները նպաստում ավելորդ քաշի առաջացմանը» - ասել է Վաշինգթոնի Քնի բժշկական կենտրոնի համալսարանի տնօրեն Նաթանիել Ուոթսոնը:
Նախկինում արված հետազոտությունը բացահայտել էր քնի և քաշի միջև առկա կապը, սակայն այս ուսումնասիրությունը ցույց է տալիս հարցում գենետիկայի դերը:
Ուսումնասիրությունը կատարվել է 604 միաբջիջ և 484 բազմամջիջ երկվորյակների շրջանում: Կարճատև քուն էր համարվում 7 ժամը, նորմալ՝ 7-9 ժամը, երկարատև՝ 9 ժամ կամ ավելին: Մասնակիցների միջին տարիքը 37 տարեկանն էր, քնի միջին տևողությունը 7.2 ժամ: Ուսումնասիրությունը ցույց է տվել որ նրանք, ովքեր երկար են քնել, ավելի նիհար են, քան նրանք, ովքեր քիչ են քնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քնի խանգարումը ավելացնում է սովի և նվազեցնում հագեցվածության հորմոնների քանակը, ինչը հանգեցնում է մեծ քանակությամբ սննդի կլանմանն ու հետևաբար գիրացմանը:










