Բազմոց` անիվների վրա. Toyota-ի նորույթը (լուսանկարներ)

16:03 • 01.05.12

Հանրահայտ Toyota ավտոընկերությունը Պեկինի ավտոսրահում ներկայցրել է ապագայի փոխադրամիջոցը`բազմոց ակերի վրա, գրում է Daily Mail-ը:

 

Նորաստեղծ փոխադրամիջոցը` i-Real-ը արտաքուստ նման է հաշմանդամի էլեկտրական սայլակի, որը կառավարվում է 2 ղեկաձողերի օգնությամբ: Դրա առավելագույն արագությունը 32կմ/ժ է:

 

«Մենք ցանկացել ենք դրական զգացողություններ պարգևել այն մարդկանց, ովքեր կտեսնեն մեր հիբրիդային տեխնոլագիայով ստեղծված մեքենան»,- նշել է ընկերության ղեկավար Ակիո Տոյոդան:

 

Toyota-ն չի սահմանափակվել այս յուրահատուկ մեքնայով: Ընկերությունը նաև ներկայացրել է մեքենայի մեկ այլ մոդել Fun-Vii -ն, որն ի վիճակի էր վայրկյանների ընթացքում փոխել իր արտաքին տեսքը` շնորհիվ թափքի վրա առկա սենսորային էկրանի: