Խոտի և ձյան վրայով սահող նոր սահատախտակ է ստեղծվել (տեսանյութ)

15:18 • 02.05.12

Ամերիկյան Rockboard Descender ընկերությունը նոր սահատախտակ է ստեղծել, որն ունակ է սահել խոտի և ձյան վրայով, տեղեկացնում է Orange.co.uk կայքը:

 

Ինչպես նշել են ընկերության ներկայացուցչները` իրենց հաջողվել է ստեղծել ձնատախտակի և անվատախտակի յուրահատուկ համադրություն:

 

«Ձմռանը սահատախտակի սիրահարները չեն կարող սահել, իսկ ամռանը` ձնատախտակի, ուստի մեր արտադրած սահատախտակը միանգամայն լայն հնարավուրություններ է ստեղծում բոլորի համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

 

Նոր սահատախտակները վաճառքի կհանվեն այս տարվա ամռանը և կարժենան 75 դոլար: Ընկերությունը մտադիր է նաև այն տարածել Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: