Կարճահասակ տղամարդիկ ի տարբերություն բարձրահասակների 2 տարի ավելի են ապրում. հետազոտություն
Իտալիայի Կալիարի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտության արդյունքում ապացուցել են, որ ցածրահասակ լինելը ևս դրական կողմեր ունի: Պարզվել է, որ ցածրահասակ տղամարդիկ միջինում 2 տարի ավելի են ապրում, քան բարձրահասակները, գրում է Daily Mail-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են 1866թ.-ից մինչ 1915թ.-ը ծնված 500 սարդինացի տղամարդկանց տվյալները, ովքեր ամենաերկարակյացն են ողջ Եվրոպայում:
Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ ամենացածր հասակ ունեցող բնակիչներով հայտնի Villagrande քաղաքում են բնակվում ամենաերկարակյաց տղամարդիկ, ինչը լիովին հաստատում է վերոհիշյալ հիպոթեզը:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ նույն երևույթը առկա է նույնիսկ կենդանական աշխարհում.փոքր չափերով կենդանիներն, ի տարբերություն խոշորների, ավելի երկար են ապրում:
Գիտնականները եզրակացրել են, որ մարդու հասակը ապահովում է նրա երկարակեցության 10%-ը: Սակայն բարձրահասկաները ևս հնարավորություն ունեն մինչև 100 տարի ապրել ճիշտ ընտրված կենսական պայմանների շնորհիվ:










