Մեքսիկայում շան կղանքի դիմաց անվճար WiFi ինտերնետ են տրամադրում
Մեքսիկական Terra պորտալը հանդես է եկել արտասովոր առաջարկով: Մայրաքաղաք Մեխիկոյի պուրակներում տարօրինակ սարքեր են տեղադրվել, որանք կարող են անսահմանափակ քանակով WiFi ինտերնետ ապահովել, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Poo Wifi կոչվող սարքի յուրահատկությունն այն է, որ աշխատում է շան կեղտով` որքան շատ կեղտ, այնքան շատ ինտերնետ: Յուրաքանչյուր գրամ կեղտի դիմաց «կեղտատերը» կպարգևատրվի գերարագ ինտերնետով:
Իչպես նշել են ընկերության ներկայացուցիչները` սա բնապահպանական միջոցառում է և միտված է շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը:










