Իսպանական ընկերությունը Wi-Fi ինտերնետ է տեղադրել փողոցի սալիկների տակ
Իսպանական Vía Inteligente ընկերությունը սովորական փողոցը վերածել է Wi-Fi ինտերնետ գոտու, տեղեկացնում է vesti.ru կայքը:
iPavement ինտերնետը տեղադրված է փողոցի սալիկների տակ դրված 40Х40Х7 չափի քարերի մեջ, որոնք մոտ 24 կգ ծանրություն ունեն:
Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները` անխափան ինտերնետ ունենալու համար` քարերն իրարից 20մ հեռավորության վրա են տեղադրված:
Այպես կոչված «խելացի քարերը» ինտերնետով կապահովեն փողոցում գտնվող սրճարաններին և այլ հաստատություններին, իսկ ավելի հեռու հաստատություններն iPavement-ից օգտվելու հնարավորություն կունենան Bluetooth-ի միջոցով:
Նշվում է նաև, որ սալիկների տակ տեղադրված ինտերնետը շատ դիմացկուն է և կարող է անխափան աշխատել -10-ից +45C ջերմաստիճանի պայմաններում:










