Ինտերնետի համաշխարհային միջին արագությունը նվազել է 14%-ով

10:52 • 03.05.12

Ամերիկյան Akamai վիճակագրական ընկերության զեկույցում նշվում է, որ նախորդ տարվա չորրորդ եռամսյակում ինտերնետի արագությունն աշխարհում 14%-ով նվազել է, տեղեկացնում է vesti.ru կայքը:

 

Ըստ հետազոտության արդյունքների` նախորդ տարվա վերջում ինտերնետի արագությունը միջինը եղել է 2.3մբ, ինչը 14%-ով ցածր է 2010թ.-ի արդյունքներից: Նշվում է, որ կապի որակն անկում է ապրել 93 երկրում, մինչդեռ բարձրացել է միայն 41-ում:

 

Այդուհանդերձ, վիճակագրական ընկերությունը նշում է, որ ելնելով ողջ տարվա արդյունքներից, 2011թ.-ին ինտերնետի արագությունը 19%-ով գերազանցել է 2010թ-ին:

Ինտերնետի արագագործությամբ համաշխարհային առաջատարը Հարավային Կորեան է, այստեղ նախորդ տարի գրանցված արագությունը 17.5մբ է եղել:

Ինտերնետի համաշխարհային միջին արագությունը նվազել է 14%-ով