Իրանը լյարդի չարորակ ուռուցքների բուժման դեղամիջոցի արտադրություն է սկսել

12:12 • 03.05.12

Իրանում լյարդի չարորակ ուռուցքների բուժման դեղամիջոցների արտադրություն է սկսվել, հայտնում է Kayhan թերթը:

 

Այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում, սակայն, սովորաբար, պահանջում է ավելի «ագրեսիվ բուժում»` վիրահատությունից մինչև ճառագայթային ու քիմիաթերապիա: Այս հիվանդության առավել տարածված տեսակն են հեպատոբլաստոման ու հեպատոցելյուլյար կարցինոման:

 

Իրանի Rajaie սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտական կենտրոնը Միջուկային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ այս դեղամիջոցը հաջողությամբ փորձարկել են կենդանիների վրա, և մտադիր են դրա փորձարկումը մարդկանց վրա սկսել հաջորդ տարի:
 

Իրանը լյարդի չարորակ ուռուցքների բուժման դեղամիջոցի արտադրություն է սկսել