Երուսաղեմում 2,700-ամյա կնիք են գտել

01:36 • 03.05.12

Մոտ 3 հազարամյակ ծածուկ մնալուց հետո Երուսաղեմում ուշագրավ հնություն է պեղվել, հայտնում է Daily Mail-ը:
Հնագետները քարից կնիք են հայտնաբերել Ժայռի տաճարի արևմտյան պատի հարևանությամբ:

 

Կնիքը կիսաթանկարժեք քարից է, մոտ 2,700 տարվա հնության է, վրան եբրայերեն գրված է «Մաթանյահու Բեն Հո», ինչը թարգմանաբար նշանակում է. «Այն, ինչ տրվում է Աստծուն»:

 

Ենթադրվում է, որ քարն ի սկզբանե ամրացված է եղել մատանուն, որը գործածվել է որպես անձնական կնիք:

 

Մաթանյահուն Հուդայի թագավորության շրջանի ամենասովորական անձնանուններից է: Սակայն գտածոն համարվում է բացառիկ:
 

Sign of the times: Archaelogists have discovered this small stone engraved with the name 'Matanayahu' which they believe was used to stamp letters with the owners mark 2,700 years ago

Unearthed: The discovery of the ancient seal was made near the Western Wall in Jerusalem

Երուսաղեմում 2,700-ամյա կնիք են գտել