Բարձ-հեռախոսը կարող է գրկախառնվել ցանկացած զանգի ժամանակ (տեսանյութ)
Ճապոնիայի Օսակայի համալսարանի պրոֆեսոր Հիրոշի Իշիգուրոն Hugvie անունով բարձ-հեռախոս է ստեղծել, տեղեկացնում է news.com.au կայքը:
Մոտ 50սմ երկարությամբ բարձ-հեռախոսը ստեղծվել է մարդու կերպարանքով, իսկ խոսելու ժամանակ կարող է ցանկացած պահի գրկախառնվել:
Ինչպես նշել են Օսկայի համալսարանի գիտնականները` սարքում տեղադրված հատուկ սենսորների շնորհիվ ցանկացած համբույրի ժամանակ բարձն արձագանքում է ու ամուր գրկում խոսողին:
Իշիգուրոն վստահությունն է հայտնել, որ մոտ ապագայում իրենք կկարողանան էլ ավելի բարելավել Hugvie-ի սենսորները, ինչի շնորհիվ դրա շարժումները կդառնան ավելի «իրական»:










