Բևեռային արջերը կարող են 10 օր անդադար լողալ. հետազոտություն

18:23 • 03.05.12

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ բևեռային արջերն կարող են 10 օր առանց կանգառի լողալ, գրում է Daily Mail-ը:

 

Նրանք 50 բևեռային արջերի վրա կողմնորոշման և տեղորոշման գլոբալ համակարգի որսող հատուկ սարքեր են տեղադրել` նրանց տեղաշարժն ուսումնասիրելու նպատակով:

 

Պարզվել է, որ արջերն իրենց գոյատևման համար պարտադիր պայման հանդիսացող սառցադաշտերի որոնման ճանապահին կարողացել են 10 օր առանց կանգառի լողալ սառը ջրերում և հաղթահարել մոտ 476 կմ հեռավորություն:

 

Իսկ ամառային ամիսների ընթացքում, երբ սառցեբեկորները հալվում են և ավելի քիչ են հանդիպում, արջերը նույնիսկ ավելի երկար տարածություններ են հաղթահարում դրանք գտնելու համար:

 

Բևեռային արջերի վերաբերյալ այս ուշագրավ բացահայտումը նոր լույս կսփռի այն հարցին,թե ինչպես է այս կենդանիներին հաջողվում հարմարվել և գոյատևել Արկտիկայի արագոր փոխվող միջավայրին: Գլոբալ տաքացման հետևանքով սառցե դաշտերի հալման արդյունքում արջերն 2.5 անգամ ավել են տեղաշարժվում:

 

Որոշ գիտնակններ այս բացահայտումը բավական մտահոգիչ են համարում, քանի որ նման երկար տարծություններ հաղթահարելու դեպքում արջերը ֆիզիկապես հյուծվում են, ինչը խոչնդոտում է նրանց վերարտադրողականությունը:
ԱՄՆ-ի կառավարությունը բևեռային արջերին արդեն ընդգրկել է վերացման վտանգի տակ գտնվող կենդանիների ցուցակում:

Բևեռային արջերը կարող են 10 օր անդադար լողալ. հետազոտություն