Խոզի մսի նկատմամբ սերը պայմանավորված է մարդու գեներով. հետազոտություն

12:42 • 03.05.12

Մի խումբ բրիտանացի և նորվեգացի գիտնականներ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ համն ու հոտն ընկալող տարբեր գեներ ունեցող մարդիկ տարբեր կերպ են արձագանքում խոզի մսին: Պատճառը արու խոզերի մսի մեջ առկա հորմոնն է` անդրոստենոնը, գրում է The Huffinghton Post-ը:

 

Մասնակիցները տարբեր կերպ են արձագանքել անդրոստենոնին.նրանցից որոշները տհաճությամբ են ընդունել դրա համը`այն բնորոշելով թթու և կծու: Իսկ ոմանց էլ այն շատ հաճելի է եղել:

 

Նախկինում արված ուսումնասիրությունները նաև պարզել են, որ նորվեգացիների 39%-ը այնքան զգայուն է տվյալ բաղադրիչի նկատմամբ, որ ընդհանրապես չի օգտագործում խոզի միս: Սակայն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակիչները չեն բողոքում անդրոստենոնի համից, քանի որ այնտեղ արու խոզերն անպտղացվում են, ինչը նպաստում է մսի մեջ տվյալ հորմոնի քանակի կտրուկ նվազմանը:

 

Գիտնականները, հաշվի առնելով այս հանգամանքը, խորհուրդ են տալիս ավելացնել անդրոստենոնի քիչ պարունակությամբ խոզի մսի վաճառքը:

Խոզի մսի նկատմամբ սերը պայմանավորված է մարդու գեներով. հետազոտություն