«Ռեակտիվ» մարդը թռել է Ռիոյի վրայով (տեսանյութ)
Շվեյցարացի օդաչու Իվ Ռոսսին սեփական ձեռքերով պատրաստած ռեակտիվ թևերով սավառնել է Ռիո դե Ժանեյրոյի վրայով, հաղորդում է BBC գործակալությունը:
Թռչող սարքն իրենից 4 ռեակտիվ շարժիչով թևեր է ներկայացնում: Ռոսսիի մեջքին ամրացված թևը ղեկ չունի, օդաչուն թռիչքի ժամանակ այն կառավարում է՝ գլուխը և մարմինը շարժելով:
Ռիոյի վրայով ինքնաշեն թևով թռիչքը շվեյցարական օդուժի նախկին օդաչուի առաջին թռիչքը չէ: Ավելի վաղ նա արդեն փորձարկել է իր թռչող սարքը` անցնելով Լա Մանշի, Մեծ կիրճի և շվեյցարական Ալպերի վրայով:










