Դուբայի ընկերություններից մեկը ստորջրյա հյուրանոցներ կկառուցի
Դուբայը մտել ստորջրյա հյուրանոցների կառուցման ոլորտ, գրում է «Ալ արաբիա»-ն:
Դուբայի նավաշինարարական Drydocks World ընկերությունը հայտարարել է, որ շվեյցարական BIG InvestConsult ընկերության հետ պայմանագիր է ստորոգրվել, համաձայն որի` 2 ընկերությունների համատեղ ջանքերով Միջին արևելքում ստորջրյա հյուրանոցներ կկառուցեն:
Նախատեսված է, որ ֆուտուրիստական հյուրանոցները սկավառակաձև շինություններ են լինելու`ստորջրյա և վերջրյա մասնաշենքերով:
Պայմանագրի ֆինանսական կողմը դեռևս չի հրապարակվել: Drydocks World-ի ներկայացուցիչները չեն մանրամասնել, թե առաջին հյուրանոցները երբ և որտեղ կկառուցվեն:










