Քամու էլեկտրակայանները կլիմայի տեղային տաքացում են առաջացնում
ԱՄՆ-ի Նյու Յորքի և Իլլինոյսի համալսարանների հետազոտողները, ՆԱՍԱ-ի արբանյակների օգնությամբ եկել են այն եզրահանգմանը, որ քամու մեծ էլեկտրակայանները ազդում են տեղային կլիմայի վրա` մոլորակի մակերեսին բաձրացնելով գիշերային ջերմաստիճանը, տեղեկացնում է vesti.ru կայքը:
Գիտնականները վերլուծել են արբանյակներից արված լուսանկարները, որոնք պատկերել են մոտ 10հազ ք/կմ տարածք: Մասնագետների դիտակետում են եղել աշխարհի քամու 4 խոշորագույն էլեկտրակայանները:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ 2003-ից 2011թթ բոլոր այն շրջաններում, որտեղ քամու տուրբիններ են տեղադրվել, ամռանը գիշերային ջերմաստիճանը մոլորակի մակերեսին բարձրացել է 0.65C-ով:










