Հայտնաբերվել է մարդու ուղեղի զարգացմանը նպաստած գենը

12:17 • 04.05.12

Գիտնականների համար տարիներ շարունակ գաղտնի էր մնում, թե ինչն է ստիպել նախամարդկանց կապիկներից առանձնանալուց հետո այդքան արագ զարգանալ: Այժմ նրանց հաջողվել է գտնել այդ զարգացման պատճառը`«կրկնօրինակ» գենը, գրում է Daily Mail-ը:

 

Գիտնակաները պարզել են, որ SRGAP2 գենի կրնօրինակը, որը 2.5մլն տարի առաջ ի հայտ է եկել ավստրալոպիտեկի մոտ նպաստել է, որ մարդու ուղեղի բջիջներն ավելի արագ շարժվեն և փոխկապակցվեն, ինչի արդյունքում մարդկային ուղեղը զարգացել և ավելի ամբողջական է դարձել:

 

Հենց այս գործընթացն էլ ապահովվել է մարդու մոտ խոսքի և գործիքների տիրապետման զարգացմանը:

 

Հետազոտական աշխատանքների մասնակից Ֆրենկ Պոլեքսը գտնում է, որ SRGAP2 գենը եղել է այն 30 գեներից մեկը, որոնք կապիկներից առանձնանալուց հետո կրկնօրինակվել են մարդկանց ուղեղում:

 

Գիտնականները նաև որոշ ապացույցներ են գտել, որ ուղեղի այնպիսի նյարդաբանական խանգարումներ, ինչպես օրինակ աուտիզմը, էպիլեպսիան և շիզոֆրենիան են, պայմանավորված են մեր նախնիների մոտ SRGAP2 գենի վնասմամբ:

Հայտնաբերվել է մարդու ուղեղի զարգացմանը նպաստած գենը