Oրական 1 բաժակ նռան հյութը խթանում է սեռական ցանկությունը. հետազոտություն
Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ օրական 1 բաժակ նռան հյութի օգտագործումը զգալի խթանում է սեռական ցանկության առաջացումը, գրում է Daily Mail-ը:
Գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրություններում ներգրավված են եղել 21-64 տարեկան 58 մարդ: Երկու շաբաթվա ընթացքում օրեկան 1 բաժակ նռան հյութ օգտագործելուց հետո թե կանանց և թե տղամարդկանց մոտ նկատվել է վերոհիշյալ երևույթը, ինչը պայմանավորված է սեռական ցանկությունը խթանող տեստոստերոն հորմոնի քանակի կտրուկ ավելացմամբ:
Տեստոստերոնի քանակի ավելացումը ոչ միայն նպաստում է սեռական ցանկությունների առաջացմանը, այլև բարձրացնում տրամադրությունը, բարելավում հիշողությունը, օգնում հաղթահարել զարգացման նախնական փուլում գտնվող ընկճախտը և թարախային բորբոքումները:
Բացի այդ նուռը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նպաստում են արյան շրջանառության և սրտի աշխատանքի կարգավորմանը:
Այս բացահայտումը բավական օգտակար կլինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր սեռական ցանկությունը խթանելու նպատակով դեղամիջոցներ են օգտագործում:










