Թրթռուն կոստյումը Օլիմպիական խաղերի ժամանակ կօգնի բրիտանացի մարզիկներին

13:31 • 04.05.12

Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանի գիտնականները հատուկ սենսորներով զինված MotivePro կոստյում են ստեղծել, որի տատանումները կօգնեն բրիտանացի մարզիկներին Օլիպիական խաղերի ժամանակ, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

 

Թրթռուն սենսորներով զինված կոստյումը բրիտանացի մարզիկներին կթույլատրվի կրել միայն մարզումների ժամանակ և կնպաստի մարզիկների մկանների տաքացմանը:

 

Տատանվող կոստյումի ստեղծողներից մեկը` բալետի նախկին պարող, պրոֆեսոր Ջիմ Գրեգորը նշել է, որ կոստյումի յուրահատկությունն այն է, որ այն կարող է աշխատել մարմնի ցանկացած մասում, հաշվի առնելով մարզիկի անձնական տվյալները: 

Թրթռուն կոստյումը Օլիմպիական խաղերի ժամանակ կօգնի բրիտանացի մարզիկներին