Կանայք, ի տարբերություն, տղամարդկանց ավելի շատ են նախանձում իրենց գործընկերուհիներին. հետազոտություն

18:52 • 04.05.12

Իսպանացի, հոլանդացի և արգենտինացի գիտնականները համատեղ անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ աշխատավայրում կանայք ավելի շատ են նախանձում իրենց գործընկերներին, քան տղամարդիկ, գրում է Daily Mail-ը:

 

Կանայք հատկապես սուր արտահայտված նախանձով և խանդով են լցվում իրենց գործընկերուհիների նկատմամբ,եթե նրանք հաջողակ են, արտաքուստ գրավիչ են և կարողանում են «լեզու գտնել տղամարդկանց հետ»:

 

Գիտնականները կարծում են, որ կանանց մոտ ներսեռային մրցակցությունն ավելի վառ է արտահայտված, քանի որ նրանք մշտապես ձգտում են լինել հակառակ սեռի ուշադրության կենտրոնում: Ուստի «հակառակորդի» ի հայտ գալը շատ ցավագին է ընդունվում կանանց կողմից:

 

«Մեր հիմնական նպատակն է եղել պարզել, թե խանդի ու նախանձի զգացմունքները ինչպիսի ազդեցություն են ունենում մարդկանց վրա աշխատավայրում, քանի որ մինչև հիմա վերոհիշյալ երևույթները գիտականորեն ուսումնասիրված չեն եղել: Սակայն ակնհայտ է, որ դրանց ի հայտ գալը միանշանակ բացասաբար է ազդում աշխատանքային մթնոլորտի վրա»,-նշել է հետազոտոկան աշխատանքների մասնակից Ռոսարիո Սուրիագան:

Կանայք, ի տարբերություն, տղամարդկանց ավելի շատ են նախանձում իրենց գործընկերուհիներին. հետազոտություն