Չինացիները «պանդայի հանդերձով» են անտառ ուղեկցել պանդային (լուսանկարներ)

01:01 • 05.05.12

Չինաստանի Սիխուան նահանգի Ուոլոնի Բնության ազգային արգելանոցի հետազոտողները շատ կարևոր մի առաքելություն կատարելու համար ստիպված են եղել պանդայի կոստյում հագնել` բառիս բուն իմաստով:

 

Նշված արգելանոցի գիտնականները հենց այդ տեսքով են կազմակերպել իրենց խնամյալ պանդաներից մեկի վերադարձը վայրի բնություն:

 

Նրանք այդպիսով փորձել են սահմանափակել անազատության մեջ ծնված Տաո Տաո անունով պանդայի շփումը մարդկանց հետ այդ նոր տեղանքում:

 

Այդ վիճակում չին գիտնականները 21 ամսական պանդային հատուկ պատգարակով տարել են 90 րոպե շարունակ ծովի մակարդակից 2400 մ բարձր այն տեղանքը, որտեղ պետք է բաց թողնեին նրան:

 

Արձակումից հետո Տաո Տաոյին անտառում հետևելու են 200 տեսախցիկների միջոցով:
 

Չինացիները «պանդայի հանդերձով» են անտառ ուղեկցել պանդային (լուսանկարներ)