Արևմուտքում դպրոցականները ջրազրկման վտանգի տակ են. հետազոտություն
Երեխաների մոտ 23 %-ը նախաճաշին անբավարար ծավալով ջուր է խմում: Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի Բշժկական դպրոցի գիտնականները պնդում են, որ դա իսկական ջրազրկման է հանգեցնում, գրում է The Daily Mail պարբերականը:
Մասնագետները նման եզրահանգման են եկել 9-11 տարեկան ավելի քան 450 բրիտանացի երեխաների ուսումնասիրության արդյունքում: Պարզվել է, որ երեխաների 60%-ը գրեթե ջրազրկված վիճակում են:
Նման անհանգստացնող երևույթ նկատելով, գիտնականները որոշել են պարզել թե ինչ են փոքրիկներն ուտում և խմում: Նրանք նաև ուսումնասիրել են մեզի խտությունը, ինչն օրգանիզմի` հեղուկով հագեցածության մակարդակի հիմնական ցուցանիշն է:
«Բարձրաձայնված եզրահանգումները չափազանց անհանգստացնող են: Երեխաները օրվա սկզբին բավարար քանակի հեղուկ չեն խմում և չեն կարող ջրային բալանս ապահովել: Նրանք հատկապես ջրազրկման են ենթակա, հաճախ նույնիսկ ծարավին ուշադրություն չդարձնելով», - մեկնաբանել է պրոֆեսոր Ժերար Ֆրիդլենդերը:
Գրեթե նույն իրավիճակն է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
Միևնույն ժամանակ, սննդամթերքի անվտանգության եվրոպական վարչությունը խորհուրդ է տալիս 9-13 տարեկան տղաներին օրական 2,1 լ հեղուկ խմել, իսկ աղջիկներին` 1,9լ:
Իհարկե, մանկական հոգեբանները նշում են, որ շատ բարդ է երեխային ստիպել նման քանակի ջուր խմել:










