Դինոզավրերը` գլոբալ տաքացման պատճա՞ռ
Շոտլանդացի առաջատար գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ խոտակեր դինոզավրերը մասնակիորեն դարձել են կլիմայական փոփոխությունների`մասնավորապես գլոբալ տաքացման համար, գրում է Daily Mail-ը: Պատճառն այն է, որ մեծ քանակությամբ խոտ ուտելու հետևանքով, նրանք նույն քանակությամբ գլոբալ տաքացմանը նպաստող մեթան գազ են «արտադրել»:
Գիտնականները հաշվարկել են, որ դինոզավրերը տարեկան 520 մլն տոննա մեթան են արտազատել, ինչը լիովին բավարար էր գլոբալ տաքացմանը հանգեցնելու համար:
Համեմատության համար նշենք,որ ժամանակակից խոշոր եղջերավոր կենդանիները տարեկան 100մլն տոննա մեթան են արտադրում:
«Իրականում մենք գտնում ենք, որ դինոզավրերն ստեղծել են ավելի շատ մեթան, քան դրա արտադրմանը նպաստող բոլոր մարդկային և բնական աղբյուրները միասին»,- նշել է ուսումնասիրության մասնակից Դեվիդ Ուիլքինսոնը:
Ենթադրվում է, որ հենց դինոզավրերի կողմից առաջացրած կլիմայական փոփոխություններն էլ նրանց ոչնչացման պատճառ են դարձել:










