Հարավկորեական բանտերում ռոբոտ աշխատակիցներ կհայտնվեն

14:30 • 07.05.12

Հարավկորեական բանտերում շուտով ռոբոտ աշխատակիցներ կհայտնվեն, հայտնում է Information Technology լրատվական պորտալը: Ներկայում անցկացվում են ռոբոտների դաշտային փորձարկումները:

 

Robo-Guard անվամբ «աշխատակիցը» կոչված է հսկել բանտի տարածքը, այն կարող է տնօրինությանը տեղեկացնել կալանավորների փախուստի կամ ինքնասպանության փորձերի մասին:

 

Ռոբոտը համալրված է 3D-տեսախցիկով ու հատուկ ծրագրային ապահովմամբ, որն ուսումնասիրում է կալանավորների վարքագիծը: Robo-Guard-ը կարելի է կառավարել ինչպես համակարգչի, այնպես էլ iPad-ի միջոցով:

Հարավկորեական բանտերում ռոբոտ աշխատակիցներ կհայտնվեն