Anonymous-ը հարձակում է իրականացրել Կրեմլի կայքի վրա
Anonymous-ի հայտնի խմբի ռուսական թևը հայտարարել է Կրեմլի կայքի վրա հարձակում կազմակերպելու մասին:
Որոշ ժամանակահատված չեն գործել kremlin.ru և президент.рф կայքերը:
Ավելի վաղ ցանցահեննեըր հայտարարել էին, որ «միլիոնների երթի» նախօրեին կոտրելու են ռուսական պաշտոնական կայքեր` այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով ընդդիմադիրներին:
Մայիսի 6-ին իրոք չեն գործել premier.gov.ru և government.ru կայքերը, սակայն դրանց աշխատանքն ամբողջությամբ չէր դադարել:
Այդ օրը հաքերային հարձակումների էին ենթարկվել նաև բազմաթիվ ռուսական լրատվամիջոցների կայքէջեր: Մայիսի 6-ին անհասանելի են եղել Дождь հեռուստաընկերության կայքը, Slon.ru-ն, Коммерсант-ը և Эхо Москвы-ն:










