Անտարկտիկայի տակ Ուելսի մեծությամբ ավազան է հայտնաբերվել
Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտական խումբը պարզել է,որ Անտարկտիկայի հսկայական սառցե շերտի տակ Ուելսի մեծությամբ ավազան կա, ինչը սպառնում է սառցե շերտի կայունությանը և կարող է դրա փլուզման պատճառ դառնալ, գրում է Daily Mail-ը:
Գիտնականներն ավազանը պատահմամբ են հայտնաբերել` Ուեդելի ծովում սառցաշերտի ռադիոտեղորոշիչ քարտեզագրման ժամանակ: Պարզվել է, որ ավազանն ունի 2 կմ խորություն:
«Կարելի է վստահ ասել, որ սա ամենանշանակալի բացահայտումներից է, որ երբևէ արվել է Անտարկտիկայի վերաբերյալ: Այս տարածքը լուրջ կլիմայական փոփոխությունների շեմին է կանգնած և յուրաքնչյուր նոր բացահայտումը կարող է նպաստել փոփոխությունների պատճառների բացահայտմանը»,- նշել է գիտական խմբի անդամ Մարթին Սիգարթը:










