ԱՄՆ-ում առանց բնակիչների քաղաք կկառուցվի

17:55 • 10.05.12

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում կկառուցվի գիտական ուրվական քաղաք, որը կհամալրվի հաջորդ սերնդի տեխնոլոգիաներով, սակայն մարդիկ այնտեղ չեն բնակվի, գրում է The Independent պարբերականը:

 

Պաշտոնյաների խոսքերով՝ առանց բնակիչների 1 մլրդ դոլարանոց քաղաքը կառուցվելու է Հոբբս քաղաքի մոտակայքում և գրավելու է 15 քառակուսի մղոն տարածք: Քաղաքը ունենալու է մայրուղիներ, տներ և կոմերցիոն հաստատություններ: Այն օգնելու է գիտնականներին փորձարկել «խելացի» տրանսպորտային համակարգեր, հաջորդ սերնդի անլար կապի համակարգեր, ինքնաշխատ լվածքի մեքենաներ և ինքնալվացվող (համակարգով) զուգարաններ:

 

Հոբբսի քաղաքապետ Սամ Քոբբը ասել է, որ յուրօրինակ հետազոտական նախագիծը, կզարգացնի նաև հարևան համայնքի տնտեսությունը, որի իշխանությունները 1980թ նավթային սննկացումից հետո, կոչ են անում իր քաղաքացիներին լքել քաղաքը:

ԱՄՆ-ում առանց բնակիչների քաղաք կկառուցվի