«Մաքդոնալդս»-ի նոր մանկական ըմպելիքը կես կիլոգրամ շաքար է պարունակում
Վերջերս արագ սննդի սպասարկման «Մաքդոնալդս» ընկերությունը վաճառքի է հանել նոր «Ֆրութիզ» ըմպելիքը, տեղեկացնում է «Սան» թերթը:
Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները` «Ֆրութիս»-ը նախատեսված է երեխաների համար և կարող է փոխարինել մրգերին:
Սակայն բրիտանացի մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ բաժակ ըմպելիքում կա 12 գդալ կամ 500 գրամ շաքար, իսկ այդ չափաբաժնի սննդային արժեքը 200 կալորիա է:
Փորձագետ Կրիստինա Մերիֆիլդի խոսքերով` այս ըմպելիքում ավելի շատ շաքար կա քան «Ֆանտա»-ում:
«Այս քանակությամբ շաքարը պարզապես արգելված է երեխաներին, այն կարող է առաջացնել ճարպակալում և կարիես, ինչպես նաև կարող է օրգանիզմի նյութափոխանակության վրա խիստ բացասաբար ազդել»,- ասել է Մերիֆիլդը:
«Մաքդոնալդս»-ը նշել է, որ ըմպելիքի պատրաստման աշխատանքների համար նրանց 3 տարի է հարկավոր եղել: «Ֆրութիս»-ը արտադրում է «Կոկա Կոլա» ընկերությունը:










