Բրիտանացի ձկնորսները ծովահրեշ են հայտնաբերել (տեսանյութ)
Բրիտանացի ձկնորսները ծովի հատակին արտասովոր կենդանի են հայտնաբերել: Նրանց նկարահանած տեսանյութը համացանցում դիտվել է ավելի քան կես միլիոն անգամ: Հարյուր հազարավոր մարդիկ տեսանյութի «հերոսին» ծովահրեշ են բնորոշել, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:
Ոմանց կարծիքով հայտնաբերված կենդանին կարող է Կտուլու ծովահրեշը լինել, որի մասին առաջին գրառումները մամուլում հայտնվել են 1928թ.:
Այդուհանդերձ շատերի հավաստմամբ` Կտուլուն հորինված կերպար է և իրականում այդպիսի կենդանի երբևէ գոյություն չի ունեցել:
Բրիտանացի փորձագետները տեսանյութը հետազոտելուց հետո պարզել են, որ հայտնաբերված կենդանին դիփստարիա էնիգմատիկա է` մեդուզաների ընտանիքց: Այս կենդանուն գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են 1967թ-ին: Այն հիմնականում բնակվում է Ատլանտիկ օվկիանոսի հարավային հատվածում:










