Իսպանիայում ստեղծված մեքենան 2 հազ կմ-ի համար ծախսում է ընդամենը 1լ վառելանյութ
Իսպանիայի Էլչե քաղաքի Միգել Էրնանդեսի անվան համալսարանի ուսանողները մի մեքանա են ստեղծվել, որը 2 հազ կմ տարածություն անցնելու համար ծախսում է ընդամենը 1լ վառելանյութ, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մեքենան կոչվել է «Դաթլի 12», այն ունի 3.2մ երկարություն, 0.6մ լայնություն և 0.5մ բարձրություն: Մեքենան կշռում է 38կգ և կարող է ընթանալ մինչև 25կմ/ժ արագությամբ:
«Երիտասարդ գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել նորաստեղծ մեքենայով 2 հազ կմ ընթանալ»,- ասել է խմբի համակարգող Միգել Անխել Օլիվիան:
Առաջիկայում այս նորույթը կմասնակցի «Ռոյալ Դաչ Շել» մրցույթին, որը կկայանա մայիսի17-ից 20-ը Ռոտերդամում:










