Կովկասի բնիկ ժողովուդներին նվիրված գիտաժողովը տեղի ունեցավ Շուշիում

02:45 • 11.05.12

Արցախի Շուշի քաղաքում այսօր ավարտվեց «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը։


Հանդիպման շրջանակներում քննարկեցին առաջիկա գիտաժողովի (Երևան, 5-7 հոկտեմբեր, 2012) ձևաչափը, ընդգրկումը, թեմաներն ու բաժինները։


Հայաստանյան ներկայացուցիչներից բացի կազմկոմիտեում ներառված են գիտնականներ ու հասարակական գործիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, եվրոպական երկրներից, Հյուսիսային Ամերիկայից և Ռուսաստանի դաշնությունից։


Նիստի ընթացքում լսվեցին հայտարարություններ նվիրված էթնոգենեզի, էթնոգրաֆիայի, պատմության, մշակույթի հարցերին, և այլ տարածաշրջանային խնդիրներին:


Միջոցառման ընթացքում նշվեց Հարավային Դաղստանի և Ադրբեջանի մի շարք ժողովուրդների` մասնավորապես ռութոիլների, ցախուրների, շահդագյան ժողովուրդների և մուսուլման թաթերի առանձին էթնիկ գոյության սահմանային վիճակը:


Համապատասխան նախադրյալների բացակայությունը և մշակութա-քաղաքական իրավիճակը կարևոր ժխտական գործոն է հանդիսանում, որը կասկածի տակ է առնում այդ էթնոսների ինքնուրույն գոյության հնարավորությունը:


Այսպես, Ադրբեջանի 6 ռութուլական գյուղերը` 14-20 հազար բնակչությամբ, ներկայում թյուրքալեզու են դարձել: Բազմաթիվ նմանատիպ օրինակների հիման վրա կարելի է եզրակացություն անել լեզգինալեզու էթնոսների` դեպի թյուրքալեզու աշխարհ «էթնոդոնորության» ընթացքի մասին:


Գիտաժողովի մասնակիցները նաև հատուկ նշել են տեղանունների ուսումնասիրության դերը էթնոպատմական և մշակութային արմատների բացահայտման հարցում: Այդ թվում թաթերի և թալիշների, որոնք բնակվում են Ադրբեջանում:


Տարածաշրջանի տեղանունների համակարգը մեծապես աղավաղված է բնակավայրերի և վայրերի անվանումների նպատակաուղղված թյուրքացման քաղաքականության հետևանքով:


Ներկայում այդ երևույթը բնորոշվում է որպես տոպոցիդ՝ եզրույթ, որը առաջարկվել է երջանկահիշատակ Տոպորովի կողմից:


Կազմկոմիտեի թալիշ ներկայացուցիչները հաղորդել են ապագա գիտաժողովի շրջանակներում թալիշական ազգային երաժշտության համերգի նախապատրաստան մասին, որը պետք է կայանա Երևանում, մայիսի 27-ին, Արամ Խաչատրյանի անվան Պետական Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում:
 

Կովկասի բնիկ ժողովուդներին նվիրված գիտաժողովը տեղի ունեցավ Շուշիում