Գրպանի «կրակայրիչ»-ը կօգնի լիցքավորել սմարթֆոնը
Ամերիկյան Lilliputian Systems ընկերությունը կրակայրիչի չափով փոքր սարք է ստեղծել, որը վառելանյութով լիցքավորելու շնորհիվ կարող է էլեկտրաէներգիա արտադրել, տեղեկացնում է vesti.ru-ն:
Փոքրիկ սարքը հնարավորություն է ընձեռում USB անցքի շնորհիվ լիցքավորել սմարթֆոնն ու բջջային հեռախոսը:
Նշվում է, որ վառելիքի առկայության դեպքում հնարավոր է միջինը 14 անգամ լիցքավորել ցանկացած ապրանքանիշի սմարթֆոն:
Lilliputian Systems-ի տեղեկացմամբ` կրակայրիչի «արտաքինով» փոքր սարքը վաճառքի կհանվի տարեվերջին և կարժենա 150-ից 200 դոլար:










