Մայաների օրացույց է հայտնաբերվել, ըստ որի՝ «աշխարհի վերջը» 7,000 տարով հետաձգվում է

00:13 • 11.05.12

Գվատեմալայում հայտնաբերվել է Մայա քաղաքակրթության մի օրացույց, որի համաձայն աշխարհը գոյություն կունենա նվազագույնը ևս 7 հազար տարի, հաղորդում է BBC-ն:


Օրացույցի՝ 9-րդ դարում ստեղծված այդ նմուշը հայտնաբերվել է ամերիկյան հնագետների կողմից:


Ներկայում այս նոր գտածոն երբևէ հայտնաբերված Մայա քաղաքակրթության օրացույցներից ամենահինն է:


Ավելի ուշ շրջանի օրացույցները, ըստ որոշ գիտակների, 2012 թվականին «աշխարհի վերջի» մասին կանխատեսումներ են պարունակում:

 

Մայաների օրացույց է հայտնաբերվել, ըստ որի՝ «աշխարհի վերջը» 7,000 տարով հետաձգվում է