Կարտոֆիլը կարող է փոխարինել մուլտիվիտամինային հաբերին
Երկար ժամանակ բժիշկ – սննդաբանները փորձել են անտեսել կարտոֆիլը, սակայն հիմա մասնագետները կարտոֆիլի վերաբերյալ խոսում են որպես մի նոր սննդամթերքի, որը գերազանցում է մյուսներին: Նրանում մեծ քանակի օգտակար տարրեր կան, գրում է The Daily Mail պարբերականը:
Մասնավորապես, կարտոֆիլում 5.5 անգամ ավել բուսամանրաթել կա, քան բանանում: Նույնպես, նրանում ավելի շատ է С վիտամինը, քան 3 ավոկադոներում:
Նախորդ տարի իրականացված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ օրը երկու անգամ կարտոֆիլ ուտելով կարելի է կարգավորել և իջեցնել ճնշումը` և դա առանց քաշը ավելացնելու:
Այս անգամ, բժիշկ – սննդաբան Սիգրիդ Գիբսոնը պարզել է, որ կարտոֆիլում կարելի է ավելի շատ սելեն գտնել, քան բոլոր տիպի ընկուզեղենում և սերմերում:
Մասնագետները նշում են, որ հաճախ, բարձր գնով և հազվադեպությամբ առանձնացող «սուպերմթերքի» ակտիվ գովազդը, մարդկանց շեղում է կարտոֆիլից:
Նույնը նաև առասպել է ստեղծել այն մասին, թե կարտոֆիլը կազմվածքի գլխավոր թշնամին է: Իրականում այդպես չէ, օրինակ բանանը` որպես կալիումի աղբյուր, հանգիստ կարելի է փոխարինել կարտոֆիլով:










