Կարմիր շրթներկով մատուցողուհիներն ավելի շատ թեյավճար են ստանում տղամարդկանցից. հետազոտություն
Ֆրանսիացի մասնագետները պարզել են, որ կարմիր շրթներկ նախընտրող մատուցողուհիներն 2/3-ով ավելի շատ հնարավորություն ունեն թեյավճար ստանալ տղամարդկանցից, քան այլ գույնի շրթներկով մատուցողուհիները, գրում է Daily Mail-ը:
Հետազոտողները 2 ամսվա ընթացքում ուսումնասիրել են շրթներկի տարբեր գույներ օգտագործող կանանց թեյավճարների քանակը: Պարզվել է, որ տղամարդկանց վրա անբացատրելի ազդեցություն են գործում կարմիր շրթներով կանայք, քանի որ ամենաշատ թեյավճարները հենց նրանց են թողել: Իսկ օրինակ`վարդագույն, շագանակագույն կամ ընդհանրապես շրթներկ չօգտագործող մատուցողուհիների թեյավճարը կազմում է կարմիր շրթներկով մատուցողուհիների թեյավճարի ընդամենը 30%-ը:
Այս ուշագրավ երևույթի պատճառը սեքսն է, քանի որ կարմիր, գայթակղիչ շուրթերը տղամարդկանց մոտ ասոցացվում են կրքի և սեռական հարբերությունների հետ: Ուստի պարբերականը, հիմնվելով այս բացահայտման վրա, խորհուրդ է տալիս մատուցողուհիներին կարմիր շրթներկ օգտագործել` իրենց շահույթը ավելացնելու նպատակով:










