Լուսադիոդներով կարված զգեստը փայլում է օր ու գիշեր
Լոնդոնի CuteCircuit նորաձևության տունը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ու բարձր նորաձևության համադրություն` «Ավրորա» զգեստը, որը փայլում է ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, հայտնում է «Բիզնես սթայլ»-ը:
Այն զարդարված է Swarovski-ի հարյուրավոր բյուրեղիկներով, որոնք փայլում են արևի լույսի ներքո: Իսկ մթության մեջ «Ավրորա»-ն սկսում է լույս տալ` շնորհիվ ամրացված 10 հազ լուսադիոդների:
«Ավրորա»-ն ներկայացվել է Breitling ժամացույցի բրենդի կողմից կազմակերպված երեկույթի ժամանակ:










