Ալ-Կաիդայի բժիշկները ստեղծել են «մարդ-ռումբ»

17:06 • 13.05.12

«Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը վիրաբույժների օգնությամբ ստեղծել է «մարդ-ռումբ», ում մարմնում տեղադրված են պայթուցիկ իմպլանտանտներ: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը՝ վկայակոչելով Sunday Times բրիտանական թերթին:
 

«Արևմտյան հետախուզական ծառայությունները համոզված են, որ վիրաբույժները, որոնք աշխատում են Ալ-Կաիդայի» հետ, սովորել են ահաբեկիչ-մահապարտների մարմիններում տեղադրել պայթուցիկ նյութեր», - գրում է պարբերականը:
 

Պայթուցիկ նյութերը տեղադրվում են ազդրերի և կրծքավանդակի փափուկ հյուսվածքների մեջ:
 

«Նման իմպլանտները նախատեսված են պայթուցիկ նյութերը աննկատ ինքնաթիռ տեղափոխելու համար», - գրում է թերթը:
 

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ աշխարհի մի շարք առաջատար օդանավակայաններում կիրառվող սկաներները չեն կարող հայտնաբերել այդ պայթուցիկ սարքերը:
 

Ալ-Կաիդայի բժիշկները ստեղծել են «մարդ-ռումբ»