Բոտոքսը՝ միգրենի բուժման միջոց. գիտնականներ

15:14 • 13.05.12

Մեծ Բրիտանիայում միգրենի (գլխացավ) բուժման համար կարող է կիրառվել բոտոքսը, որը օգտագործվում էր կոսմետիկայում, - հայտարարել է Միացյալ Թագավորության առողջապահության պետական համակարգի մարմիններից մեկը:
 

Մեծ Բրիտանիայում ավելի քան 700 000 մարդ տառապում է հաճախակի գլխացավից: Կլինիկական փորձարկումների ազգային ինստիտուտում հաստատում են, որ բոտեքսը ոչ միայն կարող է, այլ պետք է կիրառվի որպես միգրենի բուժման միջոց, սակայն միայն այն դեպքերում, երբ այլ դեղամիջոցները չեն օգնում:

 

Բոտոքսը՝ որպես գլխացավի դեղամիջոց, առաջարկվել էր դեռ 2012թ, սակայն այսօր բոտոքսի միջոցով գլխացավ բուժելը կարող է իրականացվել անվճար, - գրում է argumenti.ru կայքը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին:

 

Նշենք, որ աշխարհում ամեն հինգերորդ մարդը տառապում է միգրենից:
 

Բոտոքսը՝ միգրենի բուժման միջոց. գիտնականներ